ՈՒկրաինան և նրա եվրոպական դաշնակիցները պնդելու են, որ Ռուսաստանի հետ տարածքային փոխանակման շուրջ բանակցությունները կարող են տեղի ունենալ միայն ներկայիս շփման գծի երկայնքով պատերազմի դադարեցումից հետո՝ հաղորդում է Bloomberg-ը։ Նրանք պահանջում են սառեցված ռուսաստանյան ակտիվները օգտագործել Կիևի վերականգնման ու փոխհատուցումների համար և մերժում են Կիևին ներկայացված Մոսկվայի պահանջը արևելքում չօկուպացված տարածքները զիջելու առնչությամբ։               
 

Աղոթարան

Աղոթարան
26.09.2025 | 22:00
Տե՛ր իմ,
Քեզ եմ նայում այս նոր օրվա լուսաբացին,
քանի որ առանց Քեզ ոչինչ չեմ կարող անել։
Հիշեցնում ես․
«Հավատա՛ Տիրոջը և բարին արա»,
և ես ուզում եմ բարությամբ քայլել իմ եղբայրների առջև։
Հիշեցնում ես․
«Ուրախացի՛ր Տիրոջով»,
և ես Քեզ եմ նայում, Տե՛ր, որպես իմ ուրախության աղբյուր։
Հիշեցնում ես․
«Քո ճանապարհը Տիրոջը հանձնի՛ր»,
և ես իմ սիրտը դնում եմ Քո ձեռքին։
Ո՜վ Տեր,
խաղաղություն տուր ինձ այս օրվա մեջ,
Որպեսզի չխախտվի սրտիս հանդարտությունը։
Խոհեմություն տուր ինձ,
Որպեսզի չսխալվեմ մարդկանց հանդեպ։
Օրհնյալ ես Դու, որ լսում ես աղոթքիս ձայնը։
Օրհնյալ ես Դու, որ չես թողնում իմ հոգուն մենակ։
Օրհնյալ ես Դու, որ քայլում ես ինձ հետ օրվա ճանապարհներին։
Եվ թող միշտ փառաբանվի Քո անունը այս աշխարհում այժմ և միշտ և հավիտյանս հավիտենից
Ամեն
Դիտվել է՝ 2370

Մեկնաբանություններ